Տնտեսագետ Տիգրան Մուրադյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Իշխանությունների լեքսիկոնը թերևս հասկանում են միայն իրենք, և պատահական չէ, որ խաղաղության պայմանագիրը կամ խաչմերուկը մնացել են միջազգային քաղաքական պահանջարկից զուրկ։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի ճանաչելով Արցախի Հանրապետությունը հայտնվում է Ադրբեջանի կազմում, ուրեմն վերջինիս չճանաչելու դեպքում պետք է հայտնվի Ադրբեջանի կազմից դուրս։
Բառախաղի վրա կառուցված ՀՀ արտաքին քաղաքականության հերթական ֆարսը Ալմա Աթայի հռչակագրի հիշատակումն է, որը ոչ միայն վաղուց կորցրել է ուժը, այլև վերաբերվում է ԱՊՀ ստեղծմանը և ԽՍՀՄ զինված ուժերի հետագա իրավական հարցերին։
Հ.Գ. Եթե Ալմա Աթայի պայմանագիրը ունի իրավական ուժ, ուրեմն ՌԴ֊ն ճանաչում է Վրաստանի կամ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։