Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները:

«Ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով: Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,-նշված է ընկերության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դեռ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին գրել էր, որ Fly Arna ավիափոխադրող ընկերությունն այլեւս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու։ Մեր տեղեկություններով՝ շատ լուրջ խնդիր կա՝ ընկերության կազմակերպչական եւ ֆինանսական հարցերի հետ կապված։




Լրահոս