
Վանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից ամենաշատը տուժած Արճեշի Չելեբիբաղ ավանում ամառային վրանում բնակվող 12 հոգանոց ընտանիքի 7-ամյա երեխան ցրտահարությունից մահացել է:Երեխայի հայրը` Էնվեր Օլգունը լրագրողներին ասել է, որ 9 երեխաների հետ ստիպված են բնակվել ամառային վրանում, քանի որ երկրաշարժից հետո աղետյալների համար բերված տաք վրաններից իրենց չի հասել: “Երեխան վատառողջ էր: Տանը նրան կարողանում էինք հետեւել ինչպես հարկն է: Բայց, այստեղ շատ ցուրտ է, նա չդիմացավ ցրտին”, -ասել է երեխայի հայրը: