ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատակիցները Դատական դեպարտամենտից գումար են պահանջում․ հայց դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական դեպարտամենտից ազատված աշխատակիցները գումար են պահանջում դեպարտամենտի ղեկավարից, հայց է ներկայացվել դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարսինե Սարգսյանը 30.11.2023թ. ազատվել է աշխատանքից եւ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ազատման հրամանն անվավեր ճանաչել, նախքան թիվ 2217-Ա ազատման հրամանը գործող՝ 24.08.2021թ. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպատակային արձակուրդ տրամադրելու մասին հրամանը վերականգնել, աշխատանքային գրքույկում 04.12.2023թ.-ից մինչև 17.06.2024թ-ը չհաշվարկված և չներառված և 18.06.2024թ-ից մինչև սույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահն ընկած հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի աշխատանքային ստաժը ներառել, 18.06.2024թ-ից հայցվորին իր մասնագիտական գիտելիքներին համապատասխան այլ աշխատանքի վերականգնել, /Դատավորի օգնականի պաշտոնում աշխատած ժամանակ ստացած աշխատավարձի չափից ոչ պակաս աշխատավարձ սահմանելով/, աշխատանքից ազատման ծանուցման ժամկետանց օրվա համար տուժանք վճարելուն պարտավորեցնել, 18.06.2024թ-ից սկսված հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վերջինիս միջին աշխատավարձը վերականգնել:

Քնար Մանուկյան




Լրահոս