Դատավորներին մերժել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորների` Ալեքսեյ Սուքոյանի ու Կարինե Պետրոսյանի` ԲԴԽ ներկայացած միջնորդությունները մերժվեցին: Ինչպես հայտնի է, դատավորները միջնորդել էին ԲԴԽ այդ կառույցի նախագահ Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու պահանջով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս դատավորները դատական դեպարտամենտից ստացել են պատասխան, ըստ որի` մերժել են իրենց միջնորդությունը: Որպես պատճառ նշված է եղել միջնորդություններ հարուցելու հիմքերի բացակայությունը: Ուշագրավն այն է, որ ԲԴԽ անդամները իրենք անձամբ չեն պատասխանել դատավորների դիմումին, այլ դա արել է դատական դեպարտամենտը, մինչդեռ ԲԴԽ-ն պարտավոր էր բացատրել, հիմնավորել վարույթ չհարուցելու հիմքերը:




Լրահոս