Ովքեր են ծնվել հունվարի 31-ին. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ը տարվա 31-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 334 (նահանջ տարիներին՝ 335) օր։

Դեպքեր

1953 – Հյուսիսային ծովում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվեց 2551 մարդ
1968 – աշխարհի ամենափոքր կղզի պետությունը՝ Նաուրուն, հռչակեց իր անկախությունը

Ծնունդներ

1715 – Կլոդ Ադրիան Հելվեցիուս, ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ (մ. 1771)։
1797 – Ֆրանց Շուբերտ, ավստրիացի կոմպոզիտոր (մ. 1828)։
1860 – Ատրպետ, հայ գրող, հասարակական գործիչ, հրատարակիչ (մ. 1937)։
1898 – Արամ Աբրահամյան, հայ ուրոլոգ (մ. 1990)։
1911 – Վանգա, բուլղարացի գուշակ (մ. 1996)։
1924 – Թենգիզ Աբուլաձե, վրացի կինոռեժիսոր (մ. 1994)։
1929 – Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր, գերմանացի ֆիզիկոս (մ. 2011)։
1931 – Ռաֆայել Աթոյան, նկարիչ (մ. 2014):
1931 – Էմիլ Գաբրիելյան, բժիշկ, դեղաբան (մ. 2010):
1935 – Կենձաբուրո Օէ, ճապոնացի գրող, արձակագիր։

Մահեր

1965 – Ահարոն Տատուրյան, ֆրանսահայ բանաստեղծ (ծ. 1886)։
1973 – Ռագնար Ֆրիշ, տնտեսագետ (ծ. 1895)։
1994 – Աշոտ Չախոյան, հայ ազատամարտիկ, իրավագետ, գործարար (ծ. 1972)։

Պետական տոներ

Նաուրու՝ Անկախության օր




Լրահոս