ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանակ զորակոչվելու ծանուցագիրը հրաժարվում են վերցնել․ նոր մեղադրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սուրեն Սևակի Մելքոնյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այն արարքի կատարման համար, որ նա հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանումում ենթակա է եղել զորակոչման 2022թ․ ձմեռային զորակոչին, ներկայացել է տարածքային ստորաբաժանում և անցել համապատասխան հետազոտությունները, ԿԲՀ-ի կողմից 2023թ․ հունվարի 20-ի եզրակացությամբ ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։ Սուրեն Մելքոնյանին տրվել է ծանուցագիր ՀՀ զինված ուժեր մեկնելու համար, համաձայն որի վերջինս պետք է տարածքային ստորաբաժանում ներկայանար 2023թ․ հունվարի 31-ին, սակայն նա հրաժարվել է ստանալ ՀՀ զինված ուժեր զորակոչվելու ծանուցագիրը և խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, խուսափել է պարտադիր զինվորական ծառայության հայտարարված՝ 2022թ․ ձմեռային զորակոչից տարեկետում ստանալու, կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում։
Այսինքն Սուրեն Սևակի Մելքոնյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461հոդվածի 1-ին մասով նածատեսված հանցանքկ կատարում։

Քնար Մանուկյան




Լրահոս