Հայաստանում հիվանդներին տալիս են մի ինսուլին, որից շատ երկրներ հրաժարվել են, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը: ArmLur.am-ի հետ զրույցում նա պատմեց.
«Մինչև անցած տարվա սեպտեմբերը շաքարախտով հիվանդ բոլոր բնակիչները շուրջ 10 տարի ստացել են ինսուլոտարդ և ակտրապիդ միջին և կարճ ազդեցության ինսուլիներ, բայց այս սեպտեմբերին տենդեր է հայտարարել Առողջապահության նախարարությունը և այդ տենդերով ավելի էժան գնել են ինսուլինը, ինքը էլի միջին ազդեցության ինսուլին է, բայց չունի հետազոտական բազա և շատ երկրներ դրանից հրաժարվել են, որովհետև շուրջ 33 ամիս կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս ինսուլինն ունի բավականին կողմնակի էֆեկտներ, որ այս ինսուլինի բիոէկզիվալենտության մակարդակը ցածր է, այսինքն ենթադրենք, որ հիվանդը, որ 20 միավոր ինսուլինից էր հասնում նորմոգլիկագեմիայի, հիմա ստիպված պետք է անի 40, սակայն շատ հիվանդներ, որոնք մեզ ահազանգում էին, ասում են մինչև 100 միավոր անում էին և էֆեկտը չէին ստանում, այսինքն մենք այստեղ լուրջ խնդիր ունենք ինսուլինային որակի հետ»:
,Նրա խոսքով՝ բարձր շաքարի մակարդակը բերում է հաշանդամության թվի աճին, այսինքն հիվանդերի դեկոմպրեսացաված շաքարը բերելու է սրտի անբավարարության, անոթային խնդիրների, շաքարի ամենաբարդ խնդիրը՝ անոթների ախտահարումը, որը ի վերջ բերում է հատկապես ստորին վերջույթների կորստի, երիկամային անբավարարությունների:
ArmLur.am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ՝ իրավիճակի մասին մեկնաբանություն ստանալու նպատակով.
«Ինսուլինի մասին Առողջապահության նախարարությունը գրավոր և բանավոր նամակ չի ստացել, որևէ բողոք չունենք: Ինչ-որ 2 մեկնաբանություն ունենք ֆեյսբուքյան տարբեր փոտերի տակ գրված, դրա հետքերով գնացել եմ, կեղծ էջեր էին, մյուս քաղաքացին, որ պարբերաբար բողոքում էր, հեռախոսահամար ենք ուզել, որ զանգենք, հասկանանք, բայց խուսափել է խոսի»:
Մարիամ Ծատրյանի խոսքով՝ նշված դեղը Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել հայտարարված մրցույթի արդյունքում, գնումների մասին օրենքին և կառավարության 502 որոշման համապատասխան։
«Դեղը լաբորատոր փորձաքննության անցել է մեր դեղերի փորձագիտական ՊՈԱԿ-ի կողմից, պահանջվել է արտադրողի կողմից չափորոշից տեխնիկական բոլոր փաստաթղթերը և որակի հավաստագիրը»-ասաց նա:
Էմմա Մարտիրոսյան