Վերջին շրջանում Հայաստանում իշխանությունները նախատեսում են Սահմանադրական փոփոխություններ: Այս ընթացքում Ադրբեջանի նախագահը հոխորտում է, որ հայկական քաղաքները ադրբեջանական են։
ArmLur.am-ը զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ՝ Սահմանադրական սպասելիք փոփոխությունների, Ալիևի հայտարարությունների և Արցախի նախկին ղեկավարների գերության մասին։
-Պարոն Կոլերով, Ադրբեջանի նախագահն իր վերջին հարցազրույցում բազմիցս հիշատակել է հայկական որոշ քաղաքներ՝ ասելով, որ դրանք ադրբեջանական են։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպառնում այս հայտարարությունը հայերի համար։
-Բաքվից ոչ մի նոր բան չի լսվել. ինքը՝ Երևանը, ժամանակին կոչվել է ադրբեջանական։ Սա նշանակում է, որ Բաքվի էքսպանսիան Հայաստանում շարունակվելու է, անկախ ամեն ինչից։
-Հայաստանը փորձում է քայլեր ձեռնարկել բանտարկյալներին և Արցախի նախկին նախագահներին վերադարձնելու ուղղությամբ, սակայն ապարդյուն փորձերն արդյունք չեն տալիս։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը նրանց վերադարձնելու համար։
-Հայաստանը սկզբում չպետք է թույլ տար նրանց առևանգումը։ Այժմ միայն համարժեք փոխանակումը կամ նրանց վերադարձը հնարավոր է միայն ՑԱՆԿԱՑԱԾ բանակցությունների նախապայմանով։
-Վերջերս հրապարակվեցին Արցախի նախագահների լուսանկարները Բաքվի բանտից։ Նրանք կարծես ժպտում են, բայց միայն նկարներում։ Սա Ադրբեջանի քարոզչամեքենան էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս քայլը։
-Իմ տեղեկություններով՝ ոչ բոլոր գերեվարված արցախցիներն են լավ պայմաններում պահվում։
-Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոխել ՀՀ Սահմանադրությունը: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը, որ Փաշինյանը ցանկանում է փոխել այն։
-Փաշինյանը ցանկանում է հավերժ կառավարել։ Իշխանությանը հավերժ տիրելու համար։
-Մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղության մասին, բայց այսօր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկում են սահմանագծման հարցը, ըստ Ձեզ՝ ի՞նչ սահմանազատման մասին կարող է խոսք լինել։ Ինչպիսի՞ խաղաղության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանն իր հայացքն ուղղել է Հայաստանի ինքնիշխան տարածքին։
-Սահմանազատումը սկզբունքորեն չի կարող գոյություն ունենալ առանց սահմանազատման։ Դեռևս սահմանազատում չի եղել։ Հայաստանում անկայունության հիմնական գործոնը հայ բնակչության փախուստն է Սյունիքից (Զանգեզուր)։
Զրուցեց Էմմա Միքայելյանը