Հայաստանի գնացքն արդեն գնացել է, քայլեր անելու համար ուշ է․ ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովը վավերացրել է Հռոմի ստատուտը։ Այս և մի քանի այլ հարցերի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի ռազմական հարցերի մասին  ArmLur.am-ը զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ։

-Պարո՛ն Կոլերով, Ֆրանսիան օրերս հայտարարեց, որ կաջակցի Հայաստանին ռազմամթերքով։ Մենք վաղուց ռազմական գործընկերներ էինք Ռուսաստանի հետ, կտուժե՞ն արդյոք այս հարաբերությունները Ֆրանսիայի նման հայտարարությունից հետո։

-Անկախ Ֆրանսիայի հետ ունեցած կապերի, Հայաստանի հետ հարաբերություններն արդեն տուժել են։ Փաշինյանի հայտարարություններից և գործողություններից դա պարզ է դառնում, հատկապես՝ համաձայն Հռոմի կանոնադրության։ Այդ հարաբերությունները  Փաշինյանի օրոք այլեւս չեն վերականգնվելու։

– ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը, ինչպես այն կազդի հայ-ռուսական ռազմական հարաբերությունների վրա։ Ըստ ձեզ ի՞նչ քայլերի կգնա Ռուսաստանն այս ուղղությամբ։

-Բանը հանգեցնում է Ռուսաստանի և Հայաստանի միջև ցանկացած գործընկերության իսպառ դադարեցմանը, իսկ այս իրավիճակի նախաձեռնողը հենց Հայաստանն է։

– Հայաստանը փորձում է նաև ռազմական աջակցություն ստանալ Հնդկաստանից, սա ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում։ 

-Հայաստանը կարող է փորձել անել ամեն ինչ հարաբերություններ ստեղժելու համար, սակայն գնացքն արդեն մեկնել է։

-Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո, Ադրբեջանը մասսայականորեն ձերբակալեց Արցախի նախկին 3 նախագահներին և ռազմական ոլորտի ներկայացուցիչներից մի քանիսին, ինչո՞ւ այս հարցում չմիջամտեցին խաղաղապահները, քանի որ նրանց ձերբակալել էին հենց Հակարրի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետից։

-Խաղաղապահների մանդատը չի ներառում ոստիկանական գործառույթներ և չի ճանաչվում Բաքվի կողմից։ Բավական և ավելի է, որ 100 հազար արցախցիների փրկեցին։ Բացի այդ, Փաշինյանը հրապարակավ հրաժարվեց Արցախից, նույնիսկ խաղաղապահների այդտեղ գտնվելու ժամանակ։

Զրուցեց Էմմա Միքայելյանը




Լրահոս