Վրաստանում երկու անձ մեղավոր է ճանաչվել մարդկանց թրաֆիքինգի համար։ Հետաքննությունը պարզել է, որ 2023 թվականի գարնանը մեղադրյալներն իրենց զոհին աշխատանքի պատրվակով ուղարկել են Իրան։
Իրականում՝ նրանք այդ անձին հանձնել են մի մարդու, ում նկատմամբ ֆինանսական պարտքեր են ունեցել։ Տուժածից խլել են անձնագիրը, արգելել են շփվել ընտանիքի հետ, նա ենթարկվել է բռնության ու մշտական հսկողության։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, նրանք դատապարտվել են 13 տարվա ազատազրկման։