Ռուսաստանը Հայաստանից մեծ թվով միգրանտներ է ընդունում. մտահոգող ցուցանիշներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը շարունակում է Հայաստանից մեծ թվով միգրանտներ ընդունել: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է միգրացիայի վերաբերյալ ցուցանիշներ, որոնք մտահոգիչ են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017-2018 թվականներին միգրացիոն գործընթացներում ներգրավված տնային տնտեսության անդամների 61տոկոսը՝ շուրջ 137 հազար 700 մարդ,անցած տարվա դրությամբ դեռեւս բացակայել են եւ գտնվել են ՀՀ այլ մարզում, Երեւանում, տվյալ մարզի այլ բնակավայրում կամ այլ երկրում: Ի դեպ, 38 տոկոսը՝ շուրջ 86 հազար 700մարդ,վերադարձել են իրենցմեկնումներից, իսկ1 տոկոսն առաջին անգամ են ժամանել տվյալ բնակավայր՝ շուրջ 2400 մարդ:

Պարզվում է, որ միգրացիոն գործընթացներում ներգրավված եւանցած տարվա դրությամբ մեկնումներից վերադարձած տնային տնտեսությունների անդամներից 87 տոկոսի բացակայության տեւողությունը կազմել է մինչեւ մեկ տարի, իսկ 13տոկոսինը` մեկ տարի եւ ավելի:

Բացի այս,ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2017-2018 թվականներին արտաքին եւներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների անդամների 10.9 տոկոսի տեղաշարժերի բնույթն անցած տարվա դրությամբ եղել է ներհանրապետական` Երեւանի, ՀՀ մարզերի միջեւ, 8.5 տոկոսինը` Արցախի հետ, իսկ մնացած 80.6տոկոսինը եղել է միջպետական, որիմեծամասնության` 86.2 տոկոսիտեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի հետ: Անցած տարվա դրությամբ վերադարձած ընտանիքի անդամների 6.2տոկոսը վերադարձել են ներհանրապետական տեղաշարժերից, 3.5տոկոսը` Արցախից, 71.4տոկոսը` Ռուսաստանից, 3.4 տոկոսը` ԱՊՀ այլ երկրներից, 8տոկոսը` եվրոպական երկրներից: Այսինքն` ստացվում է, որ աշխատանքային միգրանտների 71.4 տոկոսը Ռուսաստանում է գտնվել եւ այնտեղից էվերադարձել:

Օրինակ, եթե 2018 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից Ռուսաստան ժամանել է 4 900 միգրանտ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշն ավելացել է ավելի քան 2.5 անգամ եւ կազմել 12 800 մարդ:Ըստ հետազոտության արդյունքների՝ 2017-2018թթ. 3 ամիս եւ ավելի ժամկետով իրենց մշտական բնակավայրից մեկնած եւ 2018 թվականի դրությամբ բացակայող տնային տնտեսությունների 15 եւ բարձր տարիքի անդամների 13.5տոկոսի տեղակայման վայրը եղել է ՀՀ տարածքում` Երեւանում, ՀՀ մարզերում, 12 տոկոսինը` Արցախում, իսկ 74.5տոկոսինը եղել է արտերկրում, որոնց գերակշիռ մեծամասնությունը` Ռուսաստանում:

Ի դեպ, անցած տարi կատարված հետազոտություններից պարզ է դարձել, որկենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենցակնկալիքների վերաբերյալ տնային տնտեսության 16 եւբարձր տարիքի անդամներից նշել են հետեւյալը` ինձնիցոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով եւ լավ պայմաններով, պլաններ չունեմ, փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում, իմ կենսամակարդակն ինձ համար ընդունելի է, չգիտեմ` ինչպես դուրս գալ այսիրավիճակից, փնտրում եմ եկամտաբեր աշխատանք Հայաստանից դուրս, սպասումներչունեմ ընդհանրապես, ստիպված եմ հեռանալ Հայաստանից:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեց` զբաղվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ինչ ծրագրեր կան, եւ, առհասարակ, ինչ են անում, որպեսզի մարզերի բնակիչները աշխատանք գտնելու նպատակով իրենց բնակավայրերից չհեռանան Երեւան, եվրոպական երկրներ կամ Ռուսաստան: Պարզվեց, որոչ մի ծրագիր չունի նախարարությունը:

Իսկ, ահա, ՀՀ միգրացիոն ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ ծրագիր է նախատեսվում խնդրի լուծման ուղղությամբ:

Ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, ործրագիրը հաստատված է: «Բյուջեի մասին հաստատումը եւս կա,Եվրամիության ֆոնդից է ֆինանսավորումը լինելու, բայց դեռ ծրագիրը գրված չէ: Նոր ենքսկսում դա անել: Կոնցեպտը ամբողջ աշխարհում հայտնի է՝ 1+1 սկզբունքով. Մոլդովայում, եթե չեմ սխալվում, այս ծրագիրը արվել է, մենք մի քիչ տեղայնացնելու ենքումեր պայմաններին համաձայնեցնենք:

Այն ուղղված է աշխատանքային միգրանտներին, հատկապես մարզերից դեպի ԵԱՏՄ` ի դեմս Ռուսաստան մեկնողմեր միգրանտներին, եւ գլխավոր նպատակը հետեւյալն է. այն բոլոր գումարային փոխանցումները,որոնք նպատակաուղղվում ենմիգրանտ ընտանիքի անդամից դեպի ընտանիք ընտանիքի բարօրությունն ապահովելու համար, այդ գումարները, մեր բոլոր ուսումնասիրությունների համաձայն, գերակշիռ մեծամասնությամբ ծախսվում են կենցաղային նպատակներով, դրանք վերածել ներդրումների»,- ներկայացրեց Նելլի Դավթյանը:

Այսինքն`ծրագրով առաջարկվում է հետեւյալը. այն գումարի չափով, որովոր կարող է միգրանտը ներդրում անել համայնքային զարգացման համար, նույնքան նաեւ ավելացվում է Եվրամիության ֆոնդից, որըստեղծվելու է հատուկ այդ նպատակով:

«Եւ այդ բազմապատկված գումարը բիզնես նպատակով կօգտագործվի,որն էլ իրհերթին ենթադրում է աշխատատեղ, որոշակի առումով կկանխվի նաեւ աշխատանքային միգրացիան, որը սերնդեսերունդ հասունանում ու զարգանում է մարզերում: Եթե այս պիլոտային ծրագիրը հաջողի,չի բացառվում,որ հետագայում ծրագիրը դառնա 1+1+1, այսինքն` պետությունը եւսիր բյուջեից մասնակցություն ունենա եւ հավասար ներդրում անի: Կփորձենք, կհասկանանք՝ այս մոդելն ինչպես կաշխատի մեզ մոտ»,- նկատեց Դավթյանը: Բացի այս, պարզվում է, որ համանման մի մոդել մշակվում է Համաշխարհային բանկի հետ:Հայկական կողմը հայտ է ներկայացրել բանկին, որնույն նպատակին ծառայող մի ուրիշ ծրագիր մշակիուառաջարկի,բայցայս թեմայի շուրջ ընդամենը մի հանդիպում է եղել ու նախնական պայմանավորվածություն:

«Ժողովուրդ» օրաթերթը միգրացիոն ծառայությունից հետաքրքրվեց նաեւ՝ արդյոք դրսում գտնվողմեր հայրենակիցների կողմիցիրենց ընտանիքիներին ուղարկվող գումարները վերահսկվելու են, թե ոչ: Հարցին ի պատասխան` Նելլի Դավթյանն արձագանքեց. «Խոսքը ոչ թե համընդհանուր փոխանցումների մասին է, այլ միայն այն դեպքերի, երբ մարդը ի վիճակի է եւ այդ հնարավորությունն ու ցանկություննունի ներդրում անելու իր համայնքում, միշտ փող է ուղարկել, իսկ ընտանիքը դա ծախսել է: Այս անգամ ցանկանում է ներդրում անել եւ դա վերածել բիզնեսի, հեռանկարն էլ այն է, որմիգուցե այդ բիզնեսը վաղը կամ մյուսօրը այնքան ծաղկի, ուինքը կարիք չունենա ընտանիքը տարվա երկրորդ կեսիցթողնելուու երկրից գնալու:

Եւ եթե ինքը համաձայնվում է նման գործարքի գնալ, մենք իրեն գումար ենք տալիս ու ասում ենք՝ ծաղկացրո՛ւ բիզնեսը: Որեւէ վերահսկում այդտեղ չկա: Չէ՞ որ հիմա մեծ մասը, եթե ուզում է իր համայնքի համար ինչ-որ բան անել… քիչ թե շատ ոտքի կանգնած կայուն ֆինանսական միջոցներ ունեցող մեր հայրենակիցները եկեղեցիներ են հիմնում: Մենք ուղղակի ուզում ենք խելամիտ ձեւով ուղղենք այդ հոսքերը: Նրանց ընտանիքները եկամուտ ստանալու են, բայց բիզնեսի միջոցով»: Արդյոք կհաջողի այս ծրագրով աշխատանքային միգրացիայի մտահոգիչ ցուցանիշները փոփոխել, ցույց կտա ժամանակը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս