Երեկ Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՔՊ-ական կանանց առաջարկած նախագծերը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություն անելու մասին։
Բան այն է, որ այս նախագիծը քննարկում էին ՔՊ-ական այն պատգամավորներն, ովքեր ամենահայտնի են բռնությամբ և բռնության կոչեր հնչեցնելով։ Օրինակ՝ ինչպես Արթուր Հովհաննիսյանը։
Երբեմնի ականջ ու լեզու կտրող Հովհաննիսյանը հորդորում է վերջ տալ բռնությանը, խոսում օրենքում փոխոխություններ անելու դրական կողմերի մասին՝ այն էլ այն մարդու գլխավորած հանձնաժողովում, ով բռնության էր ենթարկել սեփական կնոջը և հերքել այդ մասին լուրերը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 3 կին պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Զարուհի Բաթոյանը եւ Ծովինար Վարդանյանը աղմկահարույց նախագծերի փաթեթ են ներկայացրել, որտեղ նսեմացվում է ավանդական ընտանիքի դերը՝ ավելացնելով զուգընկեր տերմինը:
Ընտանիքում բռնության դեմ պայքարի անվան տակ փոխվում են ավանդական եւ օրենսդրական սահմանումներն ընտանիքի վերաբերյալ: Կանայք բավականին մանրամասն ներկայացրել են սեռական բռնության դրսեւորումները՝ դրանց մեջ ներառելով նաեւ կուսության ստուգում հասկացությունը: Նախագծով փորձ է արվում կանխել ընտանեկան բռնությունը, բայց ընտանիքի սահմանումն ընդլայնված է եւ ավելացել է զուգընկեր եւ զուգընկերուհի հասկացությունները: