
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Դ․Վ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․Ս․-ին։
Ինչպես հայտնում են Քրեակատարողական ծառայությունից, խուզարկության արդյունքում ծառայողները վերջինիս կոշիկի միջատակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։