Հնարավոր պատերազմի թատերաբեմը կլինի Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անդրիաս Ղուկասյանը, անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին, տեսակետ հայտնեց, որ տեսանելի է՝ հիմա յուրաքանչյուր կողմ` ԱՄՆ-ն և Ռուսաստանն անում են քայլեր, որոնցում առկա է կոնֆլիկտային իրավիճակ: «Այսօր հաստատվելու է Ղրիմի անկախությունը: Հետո Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնվելու են դե յուրե և դե ֆակտո պատերազմի մեջ»,- ասաց Ղուկասյանը:

Թե ինչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա, Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանն այս ամենին առնչվելու է անմիջականորեն: «Հայաստանի քաղաքական ուժերը` և՛ իշխանական, և՛ ոչ իշխանական, չունեն ոչ մի ալտերնատիվ դիրքորոշում այս հարցում: Հրաժարվել են քննարկել այս հարցը որևէ տեսանկյունից»,-ասաց Ղուկասյանը` հավելելով, որ սա լուրջ խնդիր է նաև ԼՂՀ հարցը կարգավորելու տեսանկյունից:

Ղուկասյանի համոզմամբ` եթե լինի համաշխահային պատերազմ, թատերաբեմը կլինի Հայաստանը:

«Ռուսատանն ուզում է ԽՍՀՄ փլուզման ռեվիզիա, ԱՄՆ-ն պնդում է, որ վտանգում է միջուկային զենքի չտարածման պայմանագիրը. նա ստիպված է կանխել դրա տարածումը: Այնուամենայնիվ, դա որոշելու է ԱՄՆ-ն: Ուկրաինան կանգնելու է այդ որոշումը կայացնելու առաջ`  կիրառել, թե ոչ,- ասաց Ղուկասյանը` հավելելով, որ Հայաստանի քաղաքական ներքին դասավորությունն ուժերի ադեկվատ չէ. Հայաստանում բոլորը հույս ունեն, որ Օբաման և Պուտինը կգան ընդհանուր հայտարարի:




Լրահոս