
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հայտնում է, որ սկսած 2023/2024 ընթացիկ համերգաշրջանից` նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։
«Ինձ համար մեծ բավականություն է աշխատել այս նվագախմբի հետ, և ես անհամբերությամբ եմ սպասում նվագախմբի հետ փետրվարի 5-ին կայանալիք համերգին` «InClassica» միջազգային փառատոնի շրջանակում»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։