«Եզդիների ազգային միավորում» և«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի անդամների՝ ԱԺ էթիկայի հանձնաժողով ուղղված դիմումի քննության ժամկետը հանձնաժողովի անդամները երկարաձգել են ևս 20 օրով: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
«Մեկը նախկինում կար, ժամկետը երկարաձգեցինք 20 օրով»,-ասաց հանձնաժողովի հանրապետական անդամը:
Հիշեցնենք, որ ԱԺ էթիկայի հանձնաժողով նախորդ տարի դիմել էին «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ի անդամները: Վերջիններիս պնդմամբ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը հրապարակային վիրավորել էր եզդի ժողովդին:
Նշենք, որ էթիկայի հանձնաժողովը վարույթ ընդունեց ևս երկու դիմում, որոնցից մեկը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանինն է, իսկ մյուսը՝ մի խումբ լրագրողների: