ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ի գործարանում հրդեհ է բռնկվել. որն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում հրդեհ է։

ArmLur.am-ը Ներքին գործերի նախարարությունից տեղեկացավ, որ գործարանում այրվում է ապակու-շշի հումքը։

Տեղի է ունեցել ձուլման վառարանի հումքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Այս պահին տուժածներ չկան։

Էմմա Միքայելյան




Լրահոս