ՀՀԿ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստից հետո որեւէ պաշտոնանկություն չի եղել: Իսկ նիստն էլ, ինչպես տեղեկացանք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, կարճ է տեւել` 15-20 րոպե: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Էդուարդ Շարմազանովը փոխանցեց, որ իրենք քննարկել են կուսակցության հետ կապված կազմակերպչական հարցեր եւ ոչինչ ավելի: Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ում հիմնականում քննարկվել է մարզային կառույցների վիճակը: Իսկ երկուշաբթի օրվանից ՀՀԿ-ն մարզերում նախատեսում է սկսել սկզբնական կառույցների ժողովներ: Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստը երեկ ներկայացուցչական է եղել. դրան մասնակցել են նաեւ Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը:




Լրահոս