Գագիկը բարի, բոլորին սիրող, բոլորի մասին հոգացող մարդ էր. Արամ Փախչանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։

Մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Գագիկ Գինոսյանը 58 տարեկան էր։

«Գագիկը բարի, բոլորին սիրող, բոլորի մասին հոգացող, անչափ տաղանդավոր, ազնիվ, նվիրյալ մարդ էր՝ իր գործին, նպատակների հասնելու մեծ ցանկություն ունեցող անձնավորություն էր»- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց՝ «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Արամ Փախչանյանը:

Նշենք, որ «Այբ» կրթական հիմնադրամում Գագիկ Գինոսյանը երեխաններին սովորեցնում էր ազգային պար:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս