Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում. Պն խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ` 57 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը: Բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ եղան՝ առաջարկով՝ Գագիկ Գինոսյանին հուղարկավորել կա´մ Կոմիտասի անվան պանթեոնում, կա´մ Եռաբլուրում:

ArmLur.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց.

«Պաշտպանության նախարարությունը բավարարել է Գագիկ Գինոսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ դիմումը՝ հաշվի առնելով նրա մարտական ուղին»:

Էմմա Միքայելյան




Լրահոս