
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում ընդունվել է մայրաքաղաքի Ա և Բ գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում կիրակի օրերին կայանման համար արտոնություն կիրառելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացրել էր «Հանրային ձայն» խմբակցությունը:
«Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, առաջարկվում է կիրակի օրերին վճարովի կայանատեղիները դարձնել անվճար»,- նախագիծը ներկայացնելիս ասել է խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։
Նախագիծն ընդունվել է 34 կողմ ձայնով։