Գագիկ Գինոսյանի դուստրը առաջարկում է հոգեհանգստի ծաղկեպսակների գումարները փոխանցել հաշվեհամարին. ծրագրեր կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը սոցցանցի իր էջում հրապարակում է արել.

«Հորս` Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 08.02.2024 ժամը 17:00-20:00 Նոր-նորքի 5րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, 09.02.2024 վերջին հրաժեշտը՝ Կամերային երաժշտության տանը 11:00-13:00:

Նույն օրը՝ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա 14:00-ին Եռաբլուրում։

Հ.Գ. Հայրս չէր ուզի, որ մենք ծաղկեպսակներ տանենք։ Այդ իսկ պատճառով տեղադրում եմ իմ  հաշվեհամարները…

Ամբողջ հաշվետվությունը հետագայում նույնպես իմ էջում կտեղադրեմ…

Գումարը կօգտագործվի հայրենիքը շենացնելու նպատակով։

INECOBANK, Ծովինար Գինոսյան
Հաշվեհամար՝ 2050564491891001
Քարտի համար՝ 4578 8900 0015 2650»:




Լրահոս