Երևանի Էրեբունի համայնքի Սաղի թաղի N9 ավտոբուսը երկար տարիներ շահագործվելուց հետո հայտնվել է անմխիթար վիճակում:
Տեղի բնակիչները տարիներ շարունակ բողոքում են ավտոբուսի անսարք վիճակից, հնամաշ նստատեղերից և ոչ հիգիենիկ պայմաններից:
«Մի քանի անգամ եղել է՝ երեկոյան աշխատանքից տուն վերադառնալուց ավտոբուսը փչացել է, և մնացել ենք ճանապարհին, ստիպված իջել ենք ոտքով շարունակել ճանապարհը: Իմ բախտը բերեց հարթ տեղ փչացավ, որովհետև Սարի թաղի ոլորանները, գրեթե ամբողջը դիք է: Ամեն անգամ նստելուց վախ կա մեջներս, մտածում ես ուր որ է կփլուզվի ամբողջ ավտոբուսը»- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սարի թաղի բնակիչը:
ArmLur.am-ը զրուցեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանի հետ․
«Ամսի 15-ին մրցույթ է կայանալու, դրանից հետո մոտ 4-5 օրվա ընթացքում դուրս կգան պազիկները, մոտ մինչև ամսվա վերջ: Երթուուղու հետ կապված փոփոխություն չի լինելու»։
Մանուկյանի խոսքով՝ փոխվելու է նաև Սարի թաղի N13 «HIGER» մակնիշի ավտոբուսը: Նոր ավտոբուսները, որոնք սպասարկել են N13-ի երթուղին, աշխատելու են մինչև երեկոյան 23:00-ը:
«Ես խնդրում եմ, ոնց ասում են՝ թող ներող լինեն, այսքան որ սպասել են՝ 10-12 օր էլ սպասեն»- ասաց Հովհաննես Մանուկյանը:
Էմմա Մարտիրոսյան