
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փետրվարի 8-ին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԲԺՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասուդ Բին Մոմենի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բանգլադեշյան հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությունը, ներդրումային բարենպաստ միջավայրը, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերը։
Նարեկ Տերյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։