Փետրվարի 9-ին` ժամը 02։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող սպորտային համալիրի տարածքում փայտե կառուցատարրեր են այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի պահեստային տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։54-ին, մարվել՝ 04։43-ին։ Այրվել են պահեստային հատվածի փայտե տանիքը (մոտ 100 քմ) և պլաստմասե դետալներ։