
ԱԳՆ մամուլի քարտուղար Չայխան Հաջիզադեն անդրադարձել է Հռոմի ստատուտին Հայաստանի միանալուն նվիրված արարողության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին։
Ադրբեջանական կողմը դատապարտել է Միրզոյանի հայտարարությունը՝ մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։
«Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի միացումը Հռոմեական կանոնադրությանը փորձ էր՝ օգտագործել այդ ինստիտուտներն իրենց անհիմն պահանջների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզի, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանման համար»,– ասել է Հաջիզադեն:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի․ «Ադրբեջանական կողմը շարունակելու է ջանքերը՝ ուղղված միջազգային իրավունքի լուրջ խախտումների համար անպատժելիությունը դադարեցնելու, օրենքի գերակայությանը նպաստելու, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը, ամրապնդմանն ու շարունակմանը»։