Ովքեր կփոխարինեն մանդատից զրկված ավագանու անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու 2 անդամի մանդատները տրվեցին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվեց Արամ Վարոսի Մանուկյանին։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Երևանի ավագանիում թեժ իրավիճակ էր: Ավագանու ընդդիմադիր 3 անդամներ զրկվեցին մանդատից՝ այդ թվում Երևանի նախկին քաղաապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը և Նարինե Հայրապետյանը:

Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հիմքը բացակաների թույլատրելի քանակը անցնելն էր ու քվեարկություններին չմասնակցելը:
Ընդդիմադիրներին մանդատից զրկելու նախաձեռնությունը ՔՊ-ի և նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցությանն էր, քաղաքային իշխանությանն այս հարցում ջանասիրաբար աջակցեց նաև «Հանրային ձայն» խմբակցությունը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս