ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 20 մլն արժողությամբ «Գոլդ» համարանիշների աճուրդն ավարտվել է․ քանի մասնակից կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2023 թվականին Ներքին գործերի նախաարությունը հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Նախարարությունն առաջարկել էր փոխել ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների տրամադրման կարգը։ Ըստ այդմ՝ հերթական համարանիշերը հատկացվում են պետական տուրքի վճարման դիմաց, իսկ ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող համարանիշները՝ 36 հազարից 8 միլիոն դրամով՝ կախված համարանիշի տառային և թվային համադրություններից։
Այս նախաձեռությունը 2024 թվականի Կառավարության հերթական նիստում հաստատվեց, իսկ Նիկոլ Փաշինյանը բարի ժամանց մաղթեց «գոլդ» համարանիշների սիրահարներին։

Այսօր ավարտվեց ավտոմեքենաների 00 ՕՕ 000 «գոլդ» համարանիշների աճուրդին մասնակցելու քվեարկությունը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ աճուրդի մասնակիցների թիվը հատել է 100 մարդու սահմանը։
Հավելենք նաև, որ աճուրդի մեկնարկային արժեքը կազմել էր 20 մլն դրամ, իսկ աճուրդի մասնակցելու կանխավճարը 1 մլն դրամ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պետք է ապահովվել հնարավորինս խոշոր ֆինանսական միջոցների մուտք դեպի ՀՀ պետական բյուջե։

Էմմա Միքայելյան




Լրահոս