Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է խփել «Սլովանի» կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը 8-րդ գոլն է խփել Սլովակիայի ընթացիկ առաջնությունում:

Գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» 19-րդ տուրում հյուրընկալվել էր «Ժիլինային» և հաղթել է 4-0 հաշվով, 30-ամյա Բարսեղյանը 9-րդ րոպեին բացել է հաշիվը:

«Սլովանը» 48 միավորով Սլովակիայի առաջնության առաջատարն է, «Ժիլինան» 38 միավորով երկրորդն է




Լրահոս