Ռուսաստանն ու Իրանը քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ էներգետիկ կամուրջի նախագիծը. Դեդով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը հայտնել է, որ մշակվում է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև էներգետիկ կամուրջ ստեղծելու նախագիծ։

«Մյուս նախագիծը Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգետիկ կամրջի ստեղծումն է, որը ենթադրում է էլեկտրաէներգիայի փոխանակում և փոխադրում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև պիկ բեռնվածության ժամանակաշրջանում»,- ասել է Դեդովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

Դիվանագետը նշել է, որ Մոսկվան և Թեհրանն արդեն համապատասխան բանակցություններ են վարում։




Լրահոս