Պահքի ուտեստ. Քաղցր հատիկ կամ ատամհատիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուն բարեկենդանին հաջորդած Մեծ Պահքի շրջանն այս տարի սկսվել է փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը ավելի վաղ ներկայացրել էր Մեծ Պահքի ընթացքում թույլատրելի և անթույլատրելի սնունդը, արարքներն ու սովորությունները: Այսօր Ձեզ ենք ներկայացնում Մեծ Պահքի ընթացքում թույլատրելի բաղադրատոմս:

Քաղցր հատիկ կամ ատամհատիկ. այն ցորենից պատրաստված քաղցր է, որը, սովորության համաձայն, հյուրասիրում են նաև երեխաների ատամհատիկի ժամանակ, ինչից էլ ստացել է իր երկրորդ անվանումը՝ ատամհատիկ:

Քաղցր հատիկը պատրաստում են ամբողջական ցորենից. այն պետք է մի քանի անգամ թրջել, ապա խաշել և հատիկը պատրաստ է: Մատուցելիս, ըստ նախասիրությունների, յուրաքանչյուրն իր քիմքի համեմատ կարող է ավելացնել շաքարավազ կամ մեղր, դարչնի փոշի, մանրացված ընկուզեղեն, չամիչ, կոկոսի քերուկ և անիսոնի հատիկներ:




Լրահոս