
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-17-ը պաշտոնական այցով գտնվելու է Բուլղարիայի Հանրապետությունում:
Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի, նախագահ Ռումեն Ռադեւի, Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի եւ Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ. հայտնում են ԱԺ-ից։