
Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս կգա 67 կգ քաշային Գոռ Սահակյանը։
Գոռը Եվրոպայի գործող չեմպիոնն է, նաև նախորդ տարում նա դարձել է մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Գոռի նախնական պատվիրած քաշը՝ 320 կգ, ամենաբարձրն է այսօր A խմբում մասնակցող ծանրամարտիկների հայտերում։
Նշենք, որ հենց այս քաշով Գոռը անցած տարի Երևանում դարձավ Եվրոպայի չեմպիոն։