Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի բրոնզե մեդալակիր, 21-ամյա Գոռ Սահակյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը երկամարտում հավաքեց 311 կգ։ Պոկում վարժությունում նա ցույց տվեց 140 կգ՝ նվաճելով արծաթե մեդալ։ Հրում վարժությունում Գոռ Սահակյանն առաջինն էր՝ 171 կգ։




Լրահոս