Օբյեկտիվորեն, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ-ում մնալը և կազմակերպության շրջանակում լիարժեք խորհրդակցություններին, քննարկումներին վարադառնալը, համապատասխանում է առաջին հերթին Հայաստանի շահերին։

Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Օբյեկտիվորեն, մեր կարծիքով, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին տեսանելի այլընտրանք չկա։ Ավելին, ՀԱՊԿ անդամ երկրները միշտ բաց են եղել և բաց են մնում Երևանին օգնություն ցուցաբերելու համար։

Ժամանակին Հայաստանին առաջարկվել են ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, մասնագիտացված կադրերի պատրաստման, ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններ ուղարկելու հետ կապված միջոցառումներ։ Ցավոք, այդ փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան, կյանքի չկոչվեցին»,- ասել է Գալուզինը՝ նշելով, որ որքան շուտ Երևանը հաղթահարի ՀԱՊԿ-ի հետ կապված իր մտավածությունները և վերադառնա կառուցողական, արդյունավետ և բովանդակալից քննարկումների քաղաքական և փորձագիտական մակարդակներում, այնքան՝ լավ։




Լրահոս