
ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Ուկրաինային մատակարարել 1 մլն անօդաչու թռչող սարք՝ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։
«Քսան երկիր նաև համաձայնել է մասնակցել ականազերծման կոալիցիային»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Բացի դրանից՝ Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետություններին կոչ է արել ավելի արագ զինամթերք արտադրել Կիևին մատակարարելու համար: Նա կարծիք է հայտնել, որ դա անհրաժեշտ է հակամարտության պայմաններում:
Գլխավոր քարտուղարը հայտնել է նաև Լեհաստանում Ուկրաինայի զինված ուժերի համար ուսումնական կենտրոն ստեղծելու՝ ՆԱՏՕ-ի երկրների մտադրության մասին: