Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Հաքան Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները կրկին ընդգծել են տարածաշրջանի կայուն զարգացման համար խաղաղության ապահովման կարևորությունը: Այս առումով նշվել է Վրաստանի և Թուրքիայի դերը»,- ասված է հայտարարության մեջ։
Կողմերն անդրադարձել են նաև ռազմավարական տարանցիկ և էներգետիկ նախագծերի իրականացմանը, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժին։ Այս համատեքստում նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս ավտոմայրուղու, ինչպես նաև «Միջին միջանցք»-ի նախագծի իրագործման կարևորությունը։
Ընդգծվում է, որ այս տարվա մարտին կկայանա Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։