
Մոսկվայից Ստամբուլ թռչող ինքնաթիռը վերադարձել է Շերեմետևո՝ օդանավում ծխի պատճառով։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 17-ի գիշերը։ Թռիչքից մի քանի րոպե անց օդանավի հրամանատարը հայտնել է ինքնաթիռում հրդեհի մասին:
20 րոպե անց Boeing 737-800-ը անվտանգ վայրէջք է կատարել։ Երեք ժամ անց ուղեւորները պահեստային ինքնաթիռով մեկնել են Ստամբուլ։