Չորրորդ ինքնիշխանություն. Վարչապետը կարող է դատի տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի տեղեկություններով` Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, ինչպես նաև հեռուստաընկերության աշխատակիցներին նյարդայնացրել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուղղակի հայտարարել է, թե ձայնային խոտանով իր ելույթը հեռարձակել է Հ1-ը: Թերթի տեղեկություններով, ճիշտ հակառակը, Հ1-ը մոնտաժել է վարչապետի ելույթը` ցուցադրելով համերգից կադրեր և կարդալով վարչապետի տեքստը սեփական հաղորդավարի բերանով: Ինչ վերաբերում է «Արմենիա» հեռուստաընկերությանը, ապա ֆեյսբուքյան օգտատերերից մեկը արդարացիորեն նկատել էր, որ, եթե, իսկապես այս հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել ձայնային (ինչու ոչ` նաև պատկերի) խոտանով ռեպորտաժ, որն այդպիսի հուզումներ է առաջացրել հասարակության շրջանում, ապա վարչապետը ճիշտ կաներ դատի տար հեռուստաընկերության ղեկավարությանը: «Որքանով մենք ենք տեղյակ, վարչապետը նման մտադրություն չունի»,- գրում է թերթը:  




Լրահոս