
Վերաթողարկվել է Արթուր Գրիգորյանի և Տաթևիկ Հովհաննիսյանի «Դռներ» վինիլային ալբոմը: Այս մասին հայտնել է երգահանի դուստրը՝ Երգի պետական թատրոնի տնօրեն, հաղորդավար Մանե Գրիգորյանը:
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած կադրերին կից Մանեն գրել է. ««Դռներ»-ը հավերժ սիրո դիմաց… Հագիս պապայի հենց այն բաճկոնն է, որը կրում է վինիլի հայտնի լուսանկարում»:
Մանե Գրիգորյանը նույնությամբ կրկնել է հոր լուսանկարը, որն արված է դռների առաջ: