Մինչև տարեվերջ Երևանի խաչմերուկներից 6-ում, կույրերի զանգվածային բնակության ու Կույրերի միավորման շենքերի մերձակա փողոցներում, գործարկվելու են ձայնային լուսակիրներ: Առաջին սարքը կտեղադրվի մինչ ընթացիկ ամսվա ավարտը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքպետարանից:
Նշվում է, որ 2 ամսվա ընթացքում 18 երթուղիներում կգործարկվեն կանգառների ձայնային իրազեկման համակարգեր։
Միևնույն ժամանակ, տրանսպորտային միջոցներում սայլակավոր ուղևորների համար նախատեսված վերելակների տեղադրման համար հայտարարված մրցույթը չի կայացել ՝ հայտերի բացակայության պատճառով։ Քաղաքապետարանը մտադիր է կազմակերպությունների համար առավել ձեռնտու տարբերակներ փնտրել ՝ այդ հարցում գործընկեր կազմակերպություն գտնելու համար։
Նշենք, որ տրանսպորտային միջոցներում հատուկ վերելակներ տեղադրելու առաջին ծրագրին 2014թ. համայնքային բյուջեից 30 մլն դրամ է հատկացվել։