
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը, որոնք մեդալների համար են պայքարում գերծանր քաշային կարգում (+109 կգ)։
Արդեն ավարտվել են մրցումները պոկում վարժությունում։ Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը սանձելով 205 կգ կշռող ծանրաձողը դարձել է փոքր ոսկե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը 195 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզ։
Կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն հրաժարվել է մասնակցել մրցումներին, թեև սկզբում նա ևս հայտավորված էր եղել և նույնիսկ մասնակցել է մարզիկների ներկայացմանը: