Ինչ գնով է աճուրդի հանվում ԴԱՀԿ-ում հայտնված գույքը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության cesa.am կայքի հարկադիր աճուրդ բաժնում աճուրդի է հանված 71 անշարժ գույքի աճուրդի հայտարարություն, 34՝ տրանսպորտային միջոցների, 11՝ ոսկերչական և այլ արժեքավոր իրերի, 1՝ համակարգչային տեխնիկայի, 3՝ հաստոցներ և սարքավորումների և այլ 2 հայտարարություններ։

Հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրականացվում է էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով կազմակերպվող սակարկություններով։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդը կազմակերպում և անցկացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ դատարանի կողմից տրված կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան:

Անշարժ գույքի աճուրդներում տեղ են գտել ինչպես բնակարաններ և տներ, այնպես էլ հողատարածքներ Հայաստանի տարբեր հատվածներում։ Աճուրդի հանված տրանսպորտային միջոցները կեսից ավելին շահագործման ենթակա չեն։ Դրանց արժեքը սկսվում է 300 հազար դրամից մինչև 5-7 մլն դրամ, ինչպես նաև 13 մլն դրամ արժեղությամբ բեռնատար։

Աճուրդի մասնակիցն իրավունք ունի գնային առաջարկներ կատարել մինչև տվյալ լոտի ավարտը։

Ելնելով լոտի մեկնարկային գնից` սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետևյալ
չափերը.

լոտի մեկնարկային գինը մինչև 100.000 դրամ լինելու դեպքում նվազագույն հավելման չափը
սահմանվում է 500 դրամ,
100.001-500.000 դրամի դեպքում` 1.000 դրամ,
500.001-1.000.000 դրամի դեպքում` 10.000 դրամ,
1.000.001-10.000.000 դրամի դեպքում` 50.000 դրամ,
10.000.000-ից ավելիի դեպքում` 100.000 դրամ:

Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը։ Հաղթողը
որոշվում է համակարգի միջոցով:

Էմմա Միքայելյան




Լրահոս