Ֆրանսիայի Պանթեոնում տեղի է ունենում հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությունը։
Մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում տեղի է ունենում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությունը»,- գրել է վարչապետը: