Վթար-Վրաերթեր մայրաքղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին, ժամը 21.30-ին,  Խանջյան փողոցում Մերսեդես  մակնիշի ավտոմեքենան    բախվել է մայթեզրին կայանված ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել երեք երիտասարդի, որից հետո բախվել նույն վայրում կայանված  ՎԱԶ-2121մակնիշի ավտոմեքենային:Երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:Նոյեմբերի 14-ին, ժամը 10.00-ին, Տոյոտա  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:Նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ին, Աուդի մակնիշի  ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա մի կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:Կատարվում է քննություն:




Լրահոս