Մեքենաների բախումներ մայրաքաղաքում եվ մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի դիմաց իրար են բախվել ԳԱԶ-32213 և ՎԱԶ-21124 մակնիշի ավտոմեքենաներ:ՎԱԶ-21124-ի ուղևորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:Նոյեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաներում, Ապարան-Սպիտակ ճանապարհի 20-րդ կմ-ին իրար  են բախվել Ֆորդ Տրանզիտ  և Օպել Վեկտրա մակնիշի ավտոմեքենաներ:Օպել Վեկտրա-ի վարորդը՝ 48-ամյա Կարեն Սիրադեղյանը, և նրա ուղևորը՝ 28-ամյա  Արեն Պողոսյանը  տեղում մահացել են, իսկ մյուս 2 ուղևորները  ու Ֆորդ Տրանզիտ-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:Նոյեմբերի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Ֆորդ Կոմբո,  ՎԱԶ-2106և Օպել Վեկտրա մակնիշի ավտոմքենաներ:Ֆորդ Կոմբո-ի և ՎԱԶ-2106-ի 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:Նոյեմբերի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Շնող-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին  Օպել-Վեկտրա մակնիշի ավտոմեքենա է բախվել   Ֆորդ-Տրանզիտ մակնիշի ավտոմեքենայի: Օպել-Վեկտրա-ի վարորդը և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:Նոյեմբերի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին Կիա մակնիշի ավտոմեքենա է բախվել ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենայի:Կիա-ի 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:Կատարվում է քննություն:




Լրահոս