Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Կողմերը քննարկել են առաջիկա ժամանակահատվածում նախատեսված բարձր մակարդակի այցերը, երկկողմ և տարածաշրջանային միջոցառումները։

Թուրք նախարարն իր գործընկերոջը փոխանցել է, որ Անկարան հույս ունի ռուս-ուկրաինական պատերազմի դիվանագիտական ​​լուծման՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանային կայունությունն ու բարգավաճումը պահպանելու բոլոր նախաձեռնություններին։

Նախարարները քննարկել են նաև Գազայում տիրող հումանիտար ծանր իրավիճակը և այս ուղղությամբ խնդիրների լուծման հնարավոր քայլերը։




Լրահոս