Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակչում է. Աշխարհի գավաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս եկավ Գերմանիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի հենացատկի եզրափակիչ:

Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոնը որակավորման փուլում 14,966 միավորով գրավեց առաջին տեղը: Հենացատկի եզրափակիչը կանցկացվի փետրվարի 25-ին:

Նախօրեին օղակների վարժությունում եզրափակիչի ուղեգիր էին նվաճել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգ թափերում՝ Գագիկ Խաչիկյանը: Այս վարժությունների եզրափակիչներն էլ կանցկացվեն փետրվարի 24-ին:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանն օրեր առաջ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում դարձել էր հենացատկ վարժության ոսկե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:




Լրահոս