Սթիվեն Փոլ Ջոբս, ավելի ճանաչված է, որպես Սթիվ Ջոբս (անգլ.՝ Steven Paul Jobs, Steve Jobs, փետրվարի 24, 1955, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա – հոկտեմբերի 5, 2011, Պալո Ալտո, Կալիֆոռնիա), ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ (Apple) կորպորացիայի հիմնադիրն էր և գլխավոր տնօրենը։ Ջոբսը նաև հանդիսանում էր Պիքսար ստուդիայի տնօրենը։
1970-ականներին Սթիվ Վոզնյակի հետ համատեղ ստեղծեցին առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը։ 1980-ականների սկզբի տարիներին Ջոբսը այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որ ուշադրություն էին դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։
Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թ. Ջոբսը հեռացավ Apple-ից և հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում էր բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում։ 1997 թ. Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ։ Ըստ «Fortune» ամսագրի Ստիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007 թ. ամենաազդեցիկ գործարար և մտավ 2009 թ. «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ։
1986 թ. Սթիվը գնեց Lucasfilm-ից The Graphics Group ստուդիան, որը հետագայում վերանվանվեց Pixar. Նա հանդիսանում էր «Ուոլտ Դիսնեյի» տնօրենների խորհրդի անդամ։
Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում։ Մանկությունը և պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան։
Դպրոցում հետաքրքրվել է էլեկտրոնիկայով, ծանոթացել Սթիվ Վոզնյակի հետ, ով դառնում է նրա գործընկերը՝ Apple ընկերությունում։ Նրանց առաջին համատեղ աշխատանքը նման էր հակերության, դա Բլյու բոքս-ն էր (անգլերենից՝ Կապույտ արկղիկ- սարք, որը թույլ էր տալիս կատարել անվճար զանգեր հեռավոր տարածքներ։ Հետագայում, ըստ լեգենդի նրանք զբաղվում էին դրա վաճառքով՝ Բերքլիում ուսման ժամանակ)։
1970-ականներ
1972-ին, ավարտելով միջնակարգ դպրոցը, Սթիվն ընդունվեց Պորտլենդի «Ռիդա» քոլեջ (Օրեգոն նահանգ)։ Առաջին կիսամյակից հետո նա չշարունակեց ուսումն ու դուրս եկավ, բայց մնաց այդ քաղաքում։ Սթիվը հաճախում էր գեղագրության դասընթացների, որը հետագայում օգնեց նրան Macintosh համակարգիչի գործողությունների համակարգի՝ MacOS ստեղծման ժամանակ։ Հետագայում նա տեղավորվեց աշխատանքի Աթարի ընկերությունում։
Էփլի սկիզբ
Սթիվեն Ջոբսը և Սթիվեն Վոզնյակը դարձան Էփլ ընկերության հիմնադիրներ։ Հիմնական նորարարությունների հեղինակը Սթիվեն Վոզնյակն էր, իսկ Ջոբսը զբաղվում էր շուկայով։
Համարվում է, որ Ջոբսը համոզեց Վոզնյակին ստեղծել միկրոհամակարգչի սխեման, որը զարգացման նոր ալիք հաղորդեց անձնական համակարգիչների շուկային։ Առաջին անձնական համակարգիչը, որը նրանք ներկայացրին Apple 1-ն էր, որը վաճառվեց 666 դոլար 66 ցենտով։ Որից հետո ստեղծվեց Apple 2-ը։ Այս երկու համակարգիչները Apple ընկերությանը դարձրին համակարգիչների շուկայի առանցքային դերակատարի։ 1980 թվականի դեկտեմբերին առաջին անգամ վաճառվեցին ընկերության ակցիաները, որը դարձրեց թիվ Ջոբսին մուլտիմիլիոնատեր։